Կիկաբիձեն ուղերձ է հղել Զելենսկուն

Խորհրդային և վրացի երգիչ Վախթանգ Կիկաբիձեն տեսաուղերձ է հղել Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկուն։

Կիկաբիձեն ընդգծել է, որ պատիվ ունի Զելենսկուն անվանել իր բարեկամը։ Սակայն այժմ, ինչպես նշել է արտիստը, ինքը կանվանի նրան «ողջ Ուկրաինայի նախագահ»։

Երաժիշտը վստահեցրել է, որ Զելենսկուն քաջալերել է ողջ Վրաստանը։ Կիկաբիձեն նրան մաղթել է վիթխարի երկրի իմաստուն կառավարում։

 

Ամենաթարմ