Աշխարհ

Կիմ Չեն Ընը խոսել է կորոնավիրուսի դեմ ԿԺԴՀ-ի պայքարի մասին

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը խոսել է կորոնավիրուսի համաճարակի դեմ երկրի տարած պայքարի մասին։

Նա նշել է, որ ԿԺԴՀ-ին հաջողվել է կանխել կորոնավիրուսի տարածումը կուսակցության կենտկոմի հեռատես ղեկավարման ու քաղաքացների բարձր գիտակցության շնորհիվ։

Ընի խոսքով՝ Հյուսիսային Կորեան ամբողջությամբ կանխել է վիրուսի տարածումը ու պահպանել է հակահամաճարակային կայուն վիճակ։

Միևնույն ժամանակ, ԿԺԴՀ առաջնորդն ասել է, որ չպետք է թուլացնել զգոնությունն ու հանգստանալ և պետք է ստեղծված իրավիճակում ավելի կոշտ հակահամաճարակային ջանքեր գործադրել։

Կիմ Չեն Ընի խոսքերը փոխանցում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ