fbpx
Աշխարհ

Քիմ Քարդաշյանը պատրաստվում է իրավաբան դառնալ

Քիմ Քարդաշյանը պատրաստվում է իրավաբան դառնալ. այս մասին ռեալիթի աստղն ասել է VOGUE-ի հետ հարցազրույցի ու ֆոտոշարքի ժամանակ:

«Երբ Սպիտակ տունն ինձ հրավիրեց անարդարացի կերպով բանտարկված մարդկանց շահերը պաշտպանելու, ես մի սեղանի շուրջ նստեցի խելացի ու օրենքներից հասկացող մարդկանց հետ: Ես ասացի այն, ինչ կարող էի ասել որպես քաղաքացի, իսկ իմ իրավաբանները օրենքի տեսանկյունից արդարացրին ասածներս: Այդ պահին ես մտածեցի. «Գրողը տանի, ավելի շատ բան պետք է իմանամ այս մասին»: Երկար ու լավ մտածելուց հետո որոշեցի գնալ այս ռիսկին ու իրավաբան դառնալու համար դասընթացների հաճախել: Ինձ թվում է օրենքը երբեմն կարող է անարդարացի գտնվել մարդկանց հանդեպ ու ես ուզում եմ փորձել ինչ-որ կերպ շտկել դա: Ես վստահ եմ, որ ավելին կանեմ, եթե ավելին իմանամ»,- ասել է Քիմը:

Նա նաև խոսել է իր հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի մասին, որը հայտնի էր որպես Օ.Ջեյ Սիմփսոնի՝ մարդասպանության հայտնի գործի ժամանակ նրա իրավաբանների թիմի անդամ:

«Հայրս գրադարան ուներ ու երբ պատերից մեկը հրում էիր, մեկ այլ թաքնված գրադարան էր բացվում, որտեղ կարող էիր ամեն ինչ գտնել այդ գործի հետ կապված: Հանգստյան օրերին ես գաղտնի ուսումնասիրում էի ամեն ինչ: Իսկապես հետաքրքրված էի դատական գործերով»:

Քարդաշյանն ամռանը սկսնակ իրավաբանների քննություն կհանձնի և լավ արդյունք ունենալուց ու անցողիկ շեմը հաղթահարելուց հետո կկարողանա ևս 3 տարի իրավաբանություն ուսումնասիրել նախքան 2022թ.-ին վերջնական քննությունը հանձնելը:

Քիմ Քարդաշյանն այս որոշումը կայացրել է օրենքներին լավ տիրապետելու ու անարդարացի կերպով բանտարկված մարդկանց օգնելու համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ