fbpx
Ժամանց

Քիմ Քարդաշյանը բանտից ազատել է ցմահ ազատազրկված կնոջը

Նախկին բանտարկյալ Ալիս Մարի Ջոնսոնը Քարդաշյան-Ուեստ զույգի հիմնած կազմվածքը շտկող Skims ապրանքանիշի ներքնազգեստի առաջին դեմքն է դարձել։ Այս մասին հայտնում է Vogue-ն։

64-ամյա Ջոնսոնը նկարահանվել է գովազդում կազմվածքը ընդգծող սև ներքնազգեստով։ Քիմ Քարդաշյանը Instagram-ում հարցազրույց է հրապարակել, որում Ջոնսոնն իր պատմությունն է ներկայացնում և շնորհակալություն հայտնում Քիմին ազատություն շնորհելու համար։

Տեղեկացնենք,որ Ջոնսոնը դատապարտված է եղել ցմահ ազատազրկման՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորության։ Նա թմրամիջոցների հետ կապված հանցանք էր գործել։ Քիմ Քարդաշյանը մանրամասն ուսումնասիրել է նրա գործը, որից հետո իրավաբանների ուղեկցությամբ գնացել Սպիտակ տուն՝ Թրամփին համոզելու, որ ազատ արձակի Ջոնսոնին։

2018-ին, հասնելով իր նպատակին, Քիմը որոշել է իրավագիտություն ուսումնասիրել, որ հետագայում փաստաբան դառնա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ