ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Մոսկվայում չարտոնված ցույցին մասնակցելու համար ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կինը ՝ Յուլիան, բերման է ենթարկվել։
Նրան տեղափոխել են «Մատրոսկայա տիշինա» քննչական մեկուսարան, որտեղ գտնվում է նաև Նավալնին։
Հիշեցնենք՝ Նավալնիի կինը բերման է ենթարկվել նաև հունվարի 23-ին Պուշկինի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ։