fbpx
Մշակույթ

«Կինոշոկ» 28-րդ կինոփառատոնը մեկնարկել է

Անապայում նախօրեին մեկնարկել է ԱՊՀ և Բալթյան երկրների  «Կինոշոկ» 28-րդ կինոփառատոնը։ Ռուսական ամենահին կինոփառատոներից մեկին ներկայացված են նախկին խորհրդային միության երկրներից ռեժիսոների աշխատանքները։

Փառատոնի կայքից տեղեկանում ենք, որ  մրցութային ծրագրերում ընդգրկված են ֆիլմեր Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Մոլդովայից, Ուզբեկստանից, Ղրղզստանից, Էստոնիայից և այլ երկրներից։

Փառատոնն ունի մրցութային հինգ ծրագիր՝ լիամետրաժ, կարճամետրաժ, վավերագրական, հեռուսատատեսային և մանկական ֆիլմերի։

Լիամետրաժ ֆիլմերի մրցույթում ընդգրկված է Հայաստան-Ռուսաստան համատեղ արտադրության ռեժիսորր Արսեն Աղաջանյանի «Ես քեզ հաղթանակ կնվիրեմ»  ֆիլմը՝ Մարատ Բաշարովի մասնակցությամբ։

Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում է ներառված  9 րոպե 33 վայրկյան տևողությամբ Ռուսաստան-Հայաստան-Բելառուս-Ուզբեկստան համատեղ արտադրության ռեժիսոր Իլյա Շերստոբիտով «S» ֆիլմը, սիկ վավերագրական ֆիլմերի մրցույթում՝ Ռուսաստան-Հայաստան համատեղ արտադրության ռեժիսոր Եվգենի Բակիրովի «Սամվել» ֆիլմը։

Տեղեկացնենք,որ փառատոնի ընթացքում լինելու են մի քանի միջազգային պրեմիերաներ։ Նշենք,որ «Կինոշոկը» կշարունակվի մինչև սեպտեմբերի 8-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ