Արմավիրում դիմակով կինը դանակի սպառնալիքով գողություններ է արել Ալֆա ֆարմի դեղատներից

Հոկտեմբերի 14-ին 2 ժամվա տարբերությամբ 2 գողություն է իրականացվել Արմավիրի մարզի Շահումյան փողոցի «Ալֆա ֆարմ» ընկերության դեղատներից։

Այս մասին տեղեկանում ենք Shamshyan-ից։

Նշվում է, որ ժամը 18:00-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ դիմակավորված և դանակով զինված կինը մտել է Շահումյան 31 հասցեում գտնվող դեղատուն ու սպառնալով հափշտակել է մոտ 159 հազար դրամ։ Ահազանգողը եղել է տվյալ դեղատան դեղագետը։

2 ժամ անց՝ ժամը 20:00-ին, ահազանգ է ստացվել արդեն Շահումյան 3 հասցեում գտնվող նույն դեղատների ցանցի մեկ այլ մասնաճյուղից։ Ասվել է, որ դիմակավորված մի կին դանակի սպառնալիքով հափշտակել է 57 հազար դրամ։

Ըստ աղբյուրի՝ այժմ ոստիկանությունն իրականացնում է անհրաժեշտ գործողություններ՝ կնոջ ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Ամենաթարմ