Կիրիոսը վիճել է մրցավարի հետ

Ավտրալացի թենիսիստ Նիկ Կիրիոսը Ցինցինատիում պարտվել է Կարեն Խաչանովին` Մասթերս-1000 շարքի մրցաշարի 1/16 եզրափակչում։ Հանդիպման ընթացքում Նիկը մրցավար Ֆերգյուս Մորֆիի հետ սկսել է քննարկել Ռաֆայել Նադալի խաղը։ 

«Կատարյալ անհեթեթույուն, խայտառակություն։ Ցու՛յց տվեք ինձ, որ Նադալը ավելի արագ է խաղում, ու ես կփակեմ բերանս ու այլևս չեմ խոսի։ Վստահեցնում եմ, որ դուք չեք կարող ինձ նման բան ցույց տալ»,- Կիրիոսի խոսքերը մեջբերում է The Guardian-ը։ 

Հանդիպման ընթացքում Կիրիոսը նախազգուշացում էր ստացել ուշ մատուցելու համար, ինչից հետո ընդհարվել էր մրցավարի հետ՝ նշելով, որ նա դիտավորյալ շուտ է միացրել մատուցման համար նախատեսված ժամանակացույցը։ 

Տեղեկացնենք, որ հանդիպման ընթացքում Կիրիոսը երկու ռակետ է ջարդել։

Ամենաթարմ