fbpx
Կառավարություն

Կիսանախագահական համակարգը ձախողված է Հայաստանում․ ՀՀ վարչապետ

Սահմանադրական փոփոխությունների հիմնական նպատակը պետք է լինի դատական համակարգի համապատասխանեցումը մեր այսօրվա իրողություններին: Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, Կապանում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Բացի դատական համակարգի համապատասխանեցումից՝ վարչապետը չի բացառում, որ սահմանադրական փոփոխություններով լինեն ընթացակարգային բարեփոխումներ, բայց նա բացառում է կառավարման համակարգի փոփոխությունը՝ անցումը կիսանախագահական մոդելին:

«Իմ մոտեցումը հետևյալն է՝ կիսանախագահական համակարգը Հայաստանի 3-րդ Հանրապետության ամբողջ ընթացքում մեր երկիրը ձախողած կառավարման համակարգ է, և դա գործանակնում մենք բոլորս տեսել ենք, դա ապացուցվել է: Դա ձախողված և Հայաստանը ձախողած կառավարման համակարգ է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա կարծիքով՝ կիսանախագահականն անպատասխանատու կառավարման համակարգ է, քանի որ բոլոր լծակները երկրի նախագահի ձեռքում էին, սակայն պատասխանատվությունը կրում էր վարչապետը:

«Կիսանախագահական մոդելի տարբերակը Հայաստանի համար պետք է բացառել՝ կամ ամբողջական նախագահական, կամ ամբողջական խորհդարանական, բայց մենք պետք է կառավարման համակարգ չփոխենք, առնվազն այնքան ժամանակ մինչև չենք համոզվել, որ էս կառավարման համակարգը մեզ համար պրոբլեմ է: Այս կառավարման համակարգը նոր է, եկեք տեսնենք՝ ինչ է լինելու, փառք Աստծո, ամեն ինչ լավ է»,- ասաց վարչապետը:

Ըննդիմությունը Նիկոլ Փաշինյանին մեղադրում է 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի «հագով կարված» կոստյումից չհրաժարվելու համար: Մասնավորապես, նշվում է, որ 2015 թ.-ի սահմանադրական փոփոխություններով ԱԱԾ-ի և Ոստիկանության՝ վարչապետի ենթակայության տակ գտնվելը սուպերվարչապետական համակարգ է:

Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսին հակադարձեց՝ժողովրդավարության պայմաններում, երբ ժողովուրդն է որոշում, թե ով է իշխանությունը, սուպերվարչապետական համակարգ գոյություն ունենալ չի կարող:

«Իմ կոստյումը տարբերվում է, իմ գրպաններում միլիարդներ չկան, որոնք ես կարող եմ օգտագործել ընտրակեղծարարների խմբերի, պաշտոններ առնել ծախելու համար, իմ գրպաններում 20-25 լրատվամիջոցներ չկա, այդ լրատվամիջոցները շարունակում են մնալ նախկին կոռումպացված ռեժիմի գրպաններում: Սա է կոստյումի տարբերությունը: Հայաստանում այսօր սուպերվարչապետական համակարգ գոյություն չունի»,- ասաց վարչապետը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ