Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Միրալեմ Պյանիչը վարձակալական հիմունքներով տեղափոխվեց թուրքական «Բեշիքթաշ»։
Այս մասին տեղեկանում ենք ստամբուլյան ակումբի մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ բոսնիացուն վարձակալվել է մեկ մրցաշրջանով, որի համար «Բեշիքթաշը» «Բարսային» վճարել է 2,75 միլիոն եվրո։

