Հունիսի 2-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, Դիլիջանի կողմից էլեկտրահաղորդման հետ կապված տեխնիկական վթարի հետևանքով Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից։
Վարորդներին ՊՈԱԿ-ից հորդորում են տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն և պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։
Նշվում է, որ լրացուցիչ տեղեկատվություն կտրվի։