Հունվարի 19-ին Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում կկատարվի հոգեհանգստյան արարողություն՝ Բաքվում և Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով, այս մասին հայտնում են Մայր Աթոռի մամլո դիվանից:
Հոգեհանգստյան արարողությունը կլինի Սուրբ Պատարագի ավարտին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կթողիկոսի նախագահությամբ:
Սուրբ Պատարագի սկիզբը ժամը 11:00-ին:
