Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել՝ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու դատարանի որոշման դեմ։
Այդ միջնորդության քննությունը կայանալու է այսօր՝ ժամը 15:00-ին։
Միջնորդությունը կքննի Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ։
Նշենք, որ քաղաքապետը մեղադրվում է խարդախության, կաշառք ստանալու ու ընտրողների կամաարտահայտմանը խոչընդոտելու համար։