«Լեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Կլոդ Պյուելը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:
57-ամյա ֆրանսիացի մասնագետը հեռացվել է անգլիական Պրեմիեր-լիգայի 27-րդ տուրի՝ «Քրիսթալ Փելասից» կրած տնային պարտությունից հետո (1:4):
Հիշեցնենք՝ Պյուելը 2017 թվականի հոկտեմբերից էր հանդիսանում «Լեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիական ակումբի ղեկավարությունը որպես ֆրանսիացուն փոխարինող` դիտարկում է «Նյուքասլ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսին:
Հիշեցնենք` Բենիտեսի պայմանագիրը «Նյուքասլի» հետ նախատեսված է մինչև 2019 թվականի ամառը: Իսպանացի մասնագետը դեռևս համաձայնության չի եկել ակումբի հետ` գործող պայմանագիրը երկարաձգելու շուրջ:
58-ամյա Բենիտեսը 2016 թվականի մարտին է գլխավորել «Նյուքասլը» և երկու ամիս անց դուրս մնացել ԱՊԼ-ից` հայտնվելով Չեմպիոնշիփում: Մեկ տարի անց նա ակումբին վերադարձել է Պրեմիեր-լիգա: Ընթացիկ մրցաշրջանում թիմը, վաստակելով 25 միավոր, Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականն է զբաղեցնում:
Հաղորդում է armsport.am-ը։