fbpx
Աշխարհ

Բայդենը կայցելի Մեքսիկա

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը 2023 թ.-ին իր առաջին արտասահմանյան այցը կկատարի Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկո, որտեղ կմասնակցի Հյուսիսային Ամերիկայի պետությունների ղեկավաների գագաթնաժողովին և կքննարկի անօրինական միգրացիայի խնդիրը: Այս մասին հաղորդում է  Axios պորտալը:

Գագաթնաժողովը կկայանա հունվարին: Բացի ԱՄՆ-ի նախագահից, միջոցառմանը կմասնակցեն Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը: Հրատարակության տվյալներով՝ Սպիտակ տանը փորձում են մշակել քաղաքականություն, որը հնարավորություն կտա զսպել անօրինական ներգաղթյալների հոսքը ԱՄՆ-ի հարավային սահմանից, սակայն այդ հարցի դյուրին լուծումներ չկան:Նշվում է, որ լուծումներից մեկն է Մեքսիկայի ղեկավարին համոզել ուժեղացնել անվտանգությունն իր սեփական երկրի հարավային սահմանին, որպեսզի դադարի ներգաղթյալների հոսքը Կենտրոնական Ամերիկայից:

Ըստ Axios-ի՝ Մեքսիկայի նախագահն անցյալ շաբաթ է հայտարարել Բայդենի առաջիկա այցի մասին, բայց դա պետք Է պաշտոնապես հաստատեն նաև Միացյալ Նահանգների իշխանությունները: Պորտալի աղբյուրների խոսքով՝ ուղևորությունն իրոք կկայանա: Նշվում է, որ Մեքսիկայի նախագահը չէր այցելել անցյալ տարի Լոս Անջելեսում կայացած Ամերիկայի պետությունների գագաթնաժողովին՝ այդպես իր բողոքն արտահայտելով Կուբայի, Նիկարագուայի և Վենեսուելայի ղեկավարներին չհրավիրելու ԱՄՆ վարչակազմի որոշման դեմ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ