Կնորոգվի Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու պատը

Հրապարակող՝

Կնորոգվի Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու պատը

Ամենադիտվածներ

Հանրապետության տարբեր տեղերում իմ այցելությունների հետ կապված երկու դիտարկում եմ ուզում անել՝ Կառավարության նիստի ժամանակ հայտնեց  Նիկոլ Փաշինյանը:

«Առաջինը՝ մենք եղանք Բջնիում, և այնտեղ ես արձանագրեցի, որ Բջնիի Սուրբ Աստվածածին 11-րդ դարի եկեղեցու պատը վթարային վիճակում է, և այնտեղ հենքեր են դրել, որպեսզի չփլուզվի պատը, և ես ԿԳՄՍ նախարարին հանձնարարել եմ, որ մենք իրականացնեք այդ ծրագիրը: Հետո բարեբախտաբար պարզվեց, որ պատրաստի նախագիծ կա, և պետք է ընդամենը ֆինանսավորումն ապահովել»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ հանձնարակականներ է տվել նաև Բջնիի ամրոցի հետ կապված:

«Մենք այնտեղ ճանապարհի խնդիր ունենք, որը շատ բարդ ճանապարհ է, շատ մեծ թեքություն ունի, բայց պետք է ճանապարհը կառուցել, նորոգել, որպեսզի զբոսաշրջային պոտենցիալն ամբողջությամբ իրացվի»,- հայտնեց Փաշինյանը:

Նա նշեց, որ նաև հուշարձանի ներկայացման հետ կապված խնդիրներ կան, պետք է լուծումներ գտնել:

«Մենք ունենք մի իրավիճակ, որ հուշարձանը թաքնված է տարբեր այգիների մեջ»,- ասաց նա:

Վարչապետը նշեց, որ նորոգվող Բջնի-Հրազդան ճանապարհը տասնյակ տարիներով չնորոգված ճանապարհ է, և նորոգման արդյունքում զբոսաշրջային պոտենցիալն Աղվերան-Ծաղկաձոր հատվածում էականորեն կակտիվանա՝ Բջնին հաշվի առնելով որպես շատ կարևոր կանգառ:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պայմանավորվել են հաջորդ տարվա համար դիտարկել Չարենցավանից Աղվերան տանող ճանապարհը:

Ամենաթարմ