Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի Instagram-ի իր պատմություններ բաժնում գրառում է կատարել, որով քննադատել է Ադրբեջանին, իր աջակցությունը հայտնել Հայաստանին և հանդես եկել կոչով։
Նա նշել է, որ՝ չնայած համաշխարհային վարակին, Ադրբեջանը խախտել է ՄԱԿ-ի կոչը՝ խախտելով գլոբալ հրադադարը ու հարձակումներ է գործել Հայաստանի վրա։
«Ես իմ հայրենակիցների հետ եմ և աղոթում եմ նրանց համար, ովքեր երկրում վերջին սրացման ընթացքում սահմանին են», – գրել է Քիմը։
Նա նաև ավելացրել է, որ պետք է սենատորներին և ներկայացուցիչներին կոչ անել աջակցել Հայաստանին։