fbpx
Առողջապահություն

«Կոչ եմ անում բոլորին նման անհեթեթ տեսահոլովակներ չտարածել և պանիկա չգցել հասարակության մեջ», – Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում հերքել է վերջին օրերին համացանցում ակտիվորեն տարածվող տեսանյութն այն մասին, որ Պարացետամոլը դեղի մի տեսակ է, որը 5 օր խմելուց հետո կաթվածահար են լինում՝ փոխանցում է armtimes.com-ը:

Թորոսյանը գրել է.

«Վերջին օրերին սոցիալական ցանցերով տարածվում է մի տեսահոլովակ, որտեղ ասվում է, որ իբր կա մի դեղ, որը 5 օր խմելուց հետո մահանում ես։

Տեղեկացնեմ, որ.

– Հայաստանում նման դեղ գրանցված չէ և հետևաբար չի կարող ներկրվել։

– Պարզապես տարօրինակ է 5 օր խմելու և միայն 5-րդ օրը մահանալու հանգամանքը։

– Նման տեսահոլովակների տարածումը ունի ընդամենը մեկ նպատակ՝ տարածող էջի համար հանրաճանաչություն և լայքեր ապահովել։

– Կոչ եմ անում բոլորին նման անհեթեթ տեսահոլովակներ չտարածել և պանիկա չգցել հասարակության մեջ։

– Եվ վերջապես, տարածե՛ք, թող բոլորն իմանան», – նշել է նախարարի պաշտոնակատարը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ