Ըմբաշամարտի աշխարհի չեմպիոն, այժմ պատգամավորության թեկնածու Արսեն Ջուլֆալակյանը իր Ֆեյսբուքյան էջում գրում է.
«Քարոզարշավը պաշտոնապես սկսված է։ Կլինեն հանդիպումներ հասարակության հետ Երևանում և ՀՀ տարբեր հատվածներում՝ ամենատարբեր ֆոռմատներով՝ հանրահավաքներ,խմբակային հանդիպումներ, մամուլ-մեդիա…
Բնականաբար, դրանց մասին նախորոք տեղյակ կպահենք տեղերում։ Սիրով կլսեմ նաև ձեր բոլորի առաջարկությունները՝ կապված քարոզարշավի վայրի հետ։
Ի դեպ, կարևոր մի պահ!
Շատերը հարցնում են, թե ԱԺ առաջիկա ընտրություներին ինչպես և որտեղ պետք է քվեարկեն իմ օգտին։ Քանի որ ինքս չեմ մասնակցում ռեյտինգային ընտրակարգով, ինձ ձայն տալու համար բավական է ընտրություններին ընտրեք «Իմ Քայլը» դաշինքը՝ 4 (չորս) համարի քվեաթերթիկը։
Ասել է թե, ընտրելով «Իմ Քայլին»՝ կընտրեք նաև ինձ:
Հաջողություն բոլորիս»:
