ԵՄ-ում քաղաքացիներին կոչ են անում խնայել էլեկտրաէներգիա

Հրապարակող՝

EU

Միջազգային էներգետիկ գործակալությունն ու Եվրահանձնաժողովը Եվրամիության անդամ երկրների քաղաքացիներին կոչ են արել խնայել էլեկտրաէներգիա՝ ռուսական էներգիայից կախվածությունը նվազեցնելու նպատակով։

Այս մասին հայտարարել է ՄԷԳ-ի գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլը։

Նա նշել է, որ էլեկտրաէներգիայի խնայողությունը կարող է նվազեցնել գումարի հոսքը ռուսական բանակ, ինչպես նաև օգնել մարդկանց շարժվել դեպի ավելի մաքուր և կայուն մոլորակ։

Խնայողության շրջանակում ԵՄ քաղաքացիները կարող են անջատել ջեռուցումը, օդորակիչներից օգտվել ավելի քիչ, աշխատել տանից ու օգտվել հասարակական տրանսպորտից։

Ամենաթարմ