Ռուսաստանում ապրող իտալացիները պետք է մտածեն երկրից հեռանալու մասին։ Այս մասին հայտարարել է ՌԴ-ում Իտալիայի դեսպանատունը՝ նախազգուշացնելով, որ երկիրը լքելը գնալով դժվարանում է, հայտնում է Reuters-ը։
Ռուսաստանում գտնվող իտալացի միգրանտներին «խորհուրդ է տրվում մտածել՝ արդյո՞ք իրենց մնալն անհրաժեշտ է, և եթե ոչ, ապա՝ լքել երկիրը, ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է Ռուսաստանից թռիչքների առանց այն էլ բարձր արժեքի գլխապտույտ աճը, ինչպես նաև նշվում են երկար հերթերը որոշ հարեւան երկրների հետ սահմանին։

