Աշխարհ

Կոչ ենք անում Ադրբեջանին պահպանել և պաշտպանել մշակութային օբյեկտները․ USCIRF

ԱՄՆ կրոնական ազատության հարցերով հանձնաժողովը (USCIRF) մտահոգություն է հայտնել Հայ առաքելական Եկեղեցու գրությունները տաճարներից հեռացնելու՝ Բաքվի ծրագրերի կապակցությամբ: Այդ մասին նշված է հանձնաժողովի՝ Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում:

«ԱՄՆ կրոնական ազատության հարցերով հանձնաժողովի ղեկավար Նադին Մաենզա. «Մենք խորապես մտահոգված ենք եկեղեցիներից հայ առաքելական գրությունները հեռացնելու՝ Ադրբեջանի ծրագրերի կապակցությամբ։ Կոչ ենք անում կառավարությանը՝ պահպանել և պաշտպանել պաշտամունքի վայրերը և կրոնական ու մշակութային այլ օբյեկտները»»,- նշված է գրառման մեջ։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ