Հունիսի 30-ին, ժամը 03։55-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան շրջվել է, առկա է գազի արտահոսք, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Ս․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան։
Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարահատվածի լվացման աշխատանքներ։