6 խորհուրդ, որոնք կօգնեն ավելի հեշտ քնել

Այն, որ լավ քունը կարեւոր է առողջության համար, յուրաքանչյուրը մանկուց գիտի։ Քնի ժամանակ արտադրվում են օրգանիզմին անհրաժեշտ նյութեր և հորմոններ։ Բայց գործնականում շատերը քունը չեն առնում, ինչը նշանակում է, որ նրանք չեն վերականգնում իրենց էներգիայի պակասը և կարող են մի շարք խնդիրներ ունենալ:

Sky News-ի մի քանի խորհուրդները կօգնեն ձեզ քնել.

Հանգստացեք քնելուց առաջ՝ անջատեք բոլոր էկրանները, միգուցե լոգանք ընդունեք, լավ գիրք կարդաք։

Հրաժարվեք սուրճից՝ կոֆեինը մինչև ութ ժամ կարող է օրգանիզմում մնալ, այնպես որ մի պատրաստեք այն գիշերը:

Հեռախոսը ձեզ հետ անկողին մի տարեք՝ այն կարող եք օգտագործել որպես զարթուցիչ, բայց մենք բոլորս գիտենք, որ դուք

կվերցնեք հեռախոսը, եթե WhatsApp-ում հաղորդագրություն գա:

Ունեցեք քնի ժամանակացույց՝ աշխատեք ամեն գիշեր նույն ժամին պառկել քնելու:

Մի նայեք ժամացույցին՝ մտահոգությունը, թե որքան ժամանակ է ձեզ պետք քնելու համար, չքնելու իսկական պատճառ է:

Հետևեք, թե ինչ եք ուտում՝ խուսափեք ածխաջրերից և շաքարից, եթե ընթրում եք քնելուց քիչ առաջ:

Ամենաթարմ