Կոլումբիայում ձերբակալել են «Ծոցի կլան» թմրակարտելի պարագլուխներից մեկին

Հրապարակող՝

Կոլումբիայում ձերբակալել են «Ծոցի կլան» թմրակարտելի պարագլուխներից մեկին

Ամենադիտվածներ

Կոլումբիայի պաշտպանության նախարար Դիեգո Մոլանոն իր թվիթերյան էջում հայտնել է, որ Կոլումբիայում ձերբակալվել է թմրանյութերի շրջանառությամբ զբաղվող «Ծոցի կլան» խմբավորման առաջնորդներից մեկը՝ Պաշտո Պալասիոսը, ով հայտնի է «Անիծված Պատրիկ» մականունով:

Կոլումբիայի ռազմածովային ուժերի տվյալներով՝ Պալասիոսը կլանին է միացել 2012 թվականին։

«Ծոցի կլանը» մինչև վերջերս միավորում էր մոտ 1500 ավազակների, որոնց մեծ մասն աջ ծայրահեղական հայացքներով զորացրված զինվորականներ էին, որոնց ղեկավարում էր Դաիրո Անտոնիո Ուսուգան՝ հայտնի Օտոնիել անունով։ 5 տարիների ընթացքում նա եղել է Կոլումբիայի ամենաորոնվող հանցագործը․ հոկտեմբերի 23-ին նրան ձերբակալել են երկրի հյուսիսարևմտյան Անտիոկիա դեպարտամենտում իրականացված ռազմական օպերացիայի արդյունքում։

 

Ամենաթարմ