Կոլումբիայի Մեդելին քաղաքի իշխանությունները պայթեցրել են ամենավտանգավոր նարկոբարոններից մեկի՝ 1993-ին սպանված Պաբլո Էսկոբարի տունը: Այս մասին հայտնել է Russia Today-ը:
8 հարկանի շինությունը հայտնի է «Մոնակո» անվամբ:
Պայթյունից հետո տունը հավասարվել է գետնին:
Համաձայն տեղի լրատվամիջոցների տարածած տեղեկությունների՝ քաղաքի իշխանությունները նախատեսում են այդտեղ կառուցել 1980- 90-ական թվականներին նարկոմաֆիայի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր և այգի:
Հավելենք, որ Էսկոբարի տունը նրա հեռանալուց հետո երկար տարիներ եղել է տուն-թանգարան:
https://youtu.be/DClDoZpR8V4