Ռեփեր Պաշա Տեխնիկը կոմայի մեջ է։ Այդ մասին գրում է Mash Telegram-յան ալիքը։ Ալիքի փոխանցմամբ՝ երեկ նա օգտագործել է հոգեթերապեւտի կողմից նշանակված հանգստացնող դեղամիջոցներ, որոնք խառնել է ապօրինի նյութերի հետ։
Այժմ արտիստի վիճակը ծայրահեղ ծանր է։ Նրան միացրել են թոքերի արհեստական օդափոխության սարքին։ Նա մի շարք էպիլեպտիկ նոպաներ է ունեցել, բացի այդ՝ հայտնաբերվել է քթի կոտրվածք, պնևմոֆիբրոզ ու թոքաբորբ։ Այս մասին հայտնում է «РЕН ТВ» հեռուստաալիքը։