Քիշնևում Ռուսաստանի դեսպանատան վրա հրավառելիք են նետել

Ամենադիտվածներ

BMW retro

Գիշերը Քիշնևում Ռուսաստանի դեսպանատան վրա հրավառելիք են նետել, հայտնում է «Комсомольская правда»-ի մոլդովական ծառայությունը։

Ոստիկանությունը հայտնել է, որ հարձակումը կազմակերպել է ՌԴ ոմն 40-ամյա քաղաքացի, որը 2022 թվականից բնակվում է Քիշնևում։

Մինչ հարձակումը նա անպարկեշտ արտահայտություններ է գրել դեսպանատան դարպասների վրա։

Օրինախախտին կալանավորել են 72 ժամով։ Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում։

 

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ