fbpx
Արցախ

Պետությունը կվճարի Երևանի հյուրանոցներում ժամանակավոր բնակվող Արցախի քաղաքացիների կոմունալ ծախսերը

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքների արդյունավետ իրականացման շրջանակներում Միքայել Վիրաբյանը հանդիպել է Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հետ։

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված քաղաքացիների շրջանում մահացած անձանց ՝ տեղում հուղարկավորումը կազմակերպելու, այնուհետև Արցախ տեղափոխելու հարցը, որի շուրջ ձեռք է բերվել պայմանավորվածություն։

Ինչ վերաբերում է Երևան քաղաքի հյուրանոցներում և հյուրանոցային տներում ժամանակավորապես բնակվող ԱՀ քաղաքացիների կոմունալ վճարումներին, Հրաչյա Սարգսյանը տեղեկացրել է, որ դրանք կիրականացվեն պետության կողմից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են այլ խնդիրների լուծման մեխանիզմները, որոնց գործնականում կյանքի կոչելու պահից քաղաքացիներին կիրազեկվի։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը ։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=115885030322670&id=115398107038029

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ