Կոնգրեսում դեմ են քվեարկել Թրամփի կողմից սահմանված արտակարգ դրության ռեժիմին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Մեքսիկայի հետ սահմանային տարածքում սահմանված արտակարգ դրության ռեժիմի չեղարկման օգտին։

Արտակարգ դրության ռեժիմի չեղարկման բանաձևի օգտին է քվեարկել 245 կոնգրեսական, դեմ՝ 182-ը։ Այժմ բանաձևի նախագիծը քվեարկության կներկայացվի Սենատում։

Փետրվարի 17-ին Թրամփը հայտարարել էր, որ կօգտվի վետոյի իրավունքից, եթե օրենսդիրները որոշեն չեղարկել արտակարգ դրության ռեժիմը։

Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել՝ կառավարության աշխատաքի տևական դադարից խուսափելու և առանց Կոնգրեսի հավանության ֆինանսավորում ստանալու համար՝ Մեքսիկայի հետ սահմանին պատի շինարարության նպատակով։

Ամենաթարմ