Պարագվայի հավաքականի նախկին դարպասապահ Խոսե Լուիս Չիլավերտը պաշտպանել է Մեսսիին, ով ԿՈՆՄԵԲՈԼ-ը մեղադրել է կոռուպցիայի մեջ:
«Անկասկած, Ամերիկայի այս գավաթը կազմակերպվել է այնպես, որ Բրազիլիան չեմպիոն դառնա։ ԿՈՆՄԵԲՈԼ-ը սպանում է ֆուտբոլը, ինչու են նրանք պատրաստվում պատժել Մեսսիին, եթե մենք ապրում ենք ժողովրդավարական աշխարհում:
Ֆուտբոլիստները պետք է միավորվեն և բոյկոտեն ԿՈՆՄԵԲՈԼ-ը»,-Չիլավերտի խոսքերը փոխանցում է FOX Sports-ը։
Հիշեցնենք, որ Հարավամերիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիայի(ԿՈՆՄԵԲՈԼ) հասցեին վիրավորական և զրպարտիչ խոսքերի համար Մեսսին կարող է որակազրկվել մինչև երկու տարի ժամկետով: