ԿՈՆՄԵԲՈԼ-ը Բրազիլիայի հավաքականի հարձակվող Գաբրել Ժեզուսին 2 ամսով որակազրկելու որոշում է կայացրել: Այս մասին տեղեկացնում է O Globo-ն:
Ըստ աղբյուրի՝ ԿՈՆՄԵԲՈԼ-ի՝ նման որոշման պատճառն այն է, որ ֆուտբոլիստը չափազանց էմոցիոնալ է արձագանքել Ամերիկայի Գավաթի խաղարկությունում՝ Պերուի դեմ խաղից հեռացվելուն:
Հիշեցնենք, որ այդ խաղում Ժեզուսը հեռացվելուց հետո փորձել էր կոտրել VAR-ի վահանակը, ինչպես նաև բռունցքով հարվածել էր խաղի պատվիրակության տաղավարին: