ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվում են Հնաբերդ համայնքի Դվին հնավայրի միանավ եկեղեցու հիմքերի կոսներվացման (ամրակայման) և վերականգնման աշխատանքներ: Օրեր առաջ մեկնարկած ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքներին երեկ ներկա են եղել նաև հնագետ Համլետ Պողոսյանը, վերականգնող ճարտարապետներ Իտալիայից:
Աշխատանքներն իրականացվում են «Արթմաշին» շինարարական կազմակերպության կողմից, կավարտվեն տարեվերջին:
Նշենք, որ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության կողմից հնավայրում իրականացվել են նաև ճեմուղիների, գլխավոր հատակագծի, մուտքային հատվածների կազմակերպման և հուշարձանապատկան բեկորների ցուցադրության աշխատանքներ, որոնք շարունակական են:
Այս մասին տեղեկացնում են Արարատի մարզպետարանի պաշտոնական կայքից: