Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն անդրադարձել է «Սլավիայի» հետ հանդիպմանը՝ նշելով, որ չի տեսել այն խաղը, որին սպասում էր: Հիշեցնենք՝ խաղն ավարտվել է ոչ-ոքի:
«Չեմ ցանկանում առանձնացնել որևէ խաղացողի. դուք՝ բոլորդ էլ հանդես եկաք ձեր խաղամակարդակից ցածր, այդ թվում նաև ես:
Հիմնական պատասխանատվությունը ընկած է իմ ուսերին, քանզի ես չկարողացա բացատրել իմ ֆուտբոլիստներին, թե ինչպես պետք է գործեն խաղադաշտում:
Մենք օգտագործում էինք միայն երկար փոխանցումները: Այդպիսի ֆուտբոլ ես չեմ ցանկանում տեսնել», – ասել է Կոնտեն:
Ա Սերիայում Կոնտեի թիմն ընթանում է առաջին հորիզոնականում, 3 խաղից հետո ունենալով 9 միավոր: Իսկ ահա Չեմպիոնների լիգայում «Ինտերը» առաջին տուրից հետո ունի 1 միավոր: Նույնքան միավոր են վաստակել նաև «Բարսելոնան», «Բորուսիան» և «Սլավիան»: