fbpx
Սպորտ

Կոնտեն նշել է իր թիմի առաջին նպատակը

«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է իր թիմի ու թիմի նպատակների մասին։

«Մեր առաջին նպատակն է թիմին դարձնել ճանաչելի երկրպագուների աչքերում, նրանց մոտ ոգևորություն առաջացնել։ Դրան կարող ենք հասնել միայն տքնաջան աշխատանքի արդյունքում։

Մտադիր ենք հաղթահարել «Յուվենտուսից» և «Նապոլիից» ունեցած տարբերությունը, որն այժմ բավականին մեծ է։ Եթե ցանկանում ենք հաջողությունների հասնել, պետք է մյուսներից լավ հանդես գանք։

Իկարդիի բացակայությունը խանգարո՞ւմ է։ Ես հարգում եմ բոլորին, բայց միևնույն ժամանակ որևէ խնդիր չեմ տեսնում։ Բոլորս էլ հասկանում ենք ֆուտբոլիստի հետ կապված իրավիճակը, բայց ես այդ առումով անհարմարություն չեմ զգում», – Կոնտեի խոսքերը մեջբերում է Football Italia-ն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ