«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հասցեին գովեստի խոսքեր է հղել թիմի պաշտպան Ալեսանդրո Բաստոնին։
«Կոնտեն մարզիչների մեջ կարծես Մեսսին լինի: Նա ֆենոմենալ մարզիչ է: Անտոնիոն միշտ ձգտում է հարձակվողական ֆուտբոլ խաղալ: Նրա մոտ մարզումները բարդ են, բայց այդպես էր նաև «Ատալանտայում»:
Մենք ցանկանում ենք Ա Սերիայում փոխել ուժային դասավորությունը: Այդ ամենի համար ունենք թոփ մարզիչ և լավ կազմ», – Բաստոնիի խոսքերը մեջբերում է Football Italia-ն: