ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խաղերից մեկի ընդմիջման ժամանակ կոպիտ է խոսել թիմակցի հետ, հայտնում է Mirror-ը։
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որը նկարահանվել է «Պարկ դե Պրենս» ստադիոնի թունելում։ Ամենայն հավանականությամբ, ֆուտբոլիստները խաղային դրվագներից մեկն են քննարկել, որտեղ ՊՍԺ-ի պաշտպան Աշռաֆ Հակիմին գնդակը չի փոխանցել Կիլիան Մբապեին։
Մբապեն ասել է․ «Երդում եմ, ուղղակի դիտիր տեսանյութը»։
Հակիմին պատասխանել է․ «Կներես, եթե այդպես է եղել»։
Մբապեն ավելացրել է․ «Ներողությունը բավարար չէ։ Դու պետք է ինձ փոխանցումներ կատարես»։