fbpx
Մշակույթ

Կործանված «Գեներալ Կոցեբու» շոգենավից հայտնաբերվել են Հովհաննես Այվազովսկու կտավները:

«Նեպտուն» ստորջրյա արշավախմբի անդամները տեսանյութ են հրապարակել 1895 թվականին՝ Սևծովյան նավատորմի «Պենդերակլիա» նավին բախվելու հետևանքով կործանված «Գեներալ Կոցեբու» շոգենավից: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, կադրում երևում են կտավների հատվածներ, որոնց մեջ ենթադրաբար կան հայ հանրահայտ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կտավները:

Արշավախմբի անդամները դեռևս չեն շտապում բարձրացնել պահպանված ցուցանմուշները՝ դրանք կորցնելու վտանգից ելնելով: Փորձաքննության ղեկավար Ռոման Դունաևի խոսքով՝ հարկավոր կլինի 2 մետր հաստության տիղմի շերտի տակից դուրս հանել այն հատվածը, որի վրա առկա են կտավների մասերը:

Տեղեկացնենք, որ «Գեներալ Կոցեբու» շոգենավը հայտնաբերվել է 2018 թվականի հունիսին: Այն առաջին ռուսական շոգենավն է, որն անցել է Սուեզի ջրանցքը 1869 թվականին Ռուսաստանից պատվիրակության հետ, որի մեջ է եղել նաև հայտնի ծովանկարիչը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ