Ֆրանսիական Լիգա 1-ում ուշագրավ դեպք է գրանցվել։ «Մարսել» – «Բորդո» հանդիպման ժամանակ հյուրերի հարձակվող Սամուել Կալուն անգիտակից ընկել է խոտածածկին։
Դեպքը տեղի է ունեցել առաջին խաղակեսի սկզբնամասում։
Բարեբախտաբար, բժիշկներին հաջողվել է ուշքի բերել ֆուտբոլիստին, բայց մարզիչը որոշել է փոխարինել նրան։
Ուշագնության պատճառների մասին տեղեկություններ չկան։
Նշենք, որ հանդիպումն ավարտվել է 2-2 հաշվով։
https://www.youtube.com/watch?v=2pF0tcYbbks