fbpx
Աշխարհ

Հարավային Կորեայի զինծառայողը սխալմամբ կրակ է բացել Հյուսիսային Կորեայի սահմանի մոտ

Հարավային Կորեայի զինծառայողը շաբաթ օրը Հյուսիսային Կորեայի սահմանի մոտ վարժանքների ժամանակ սխալմամբ կրակել է գնդացիրից։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով զինվորական պաշտոնյաներին։

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ հունվարի 28-ին, տեղական ժամանակով 18:27-ի սահմաններում։ Նշվում է, որ Սեուլն անմիջապես հայտնել է Փհենյանին, որ կրակոցները միտումնավոր չեն եղել։ Գործակալության տվյալներով՝ բոլոր չորս փամփուշտները դիպել են ռազմական սահմանազատման գծի հարավկորեական կողմին։ Ավերածությունների մասին չի հաղորդվում։

Այս պահին կատարվում է հետաքննություն դեպքի ստույգ հանգամանքների վերաբերյալ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ