Հյուսիսային Կորեան իրականացրել է իր հերթական հրթիռային փորձարկումը։
Այս մասին հայտնում է Rodong Sinmun պարբերականը։
Նշվում է, որ այս անգամ խոսքը գնում է «Հվասոն-8» հիպերձայնային հրթիռի մասին։
Փորձարկման նպատակը եղել է հրթիռի աշխատանքի վերաբերյալ տվյալների հավաքումը՝ մանևրելու ունակություն, շարժիչների աշխատանք և այլն։
Թռիչքի երկարության մասին տվյալներ չկան։
Փորձարկումն իրականացվել է երեկ՝ սեպտեմբերի 28-ին։