Հանրությանը հայտնի է այն, ինչ հայտնի է կառավարությանը․ վարչապետը՝ կորոնավիրուսի տարածման մասին

Հրապարակող՝

Փաշինյանը բարի երթ մաղթեց կորոնավիրուսի հարցով քննիչ հանձնաժողովին

Ամենադիտվածներ

Այսօր ԱԺ նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին, ընդգծել է, որ իշխանությունները հրապարակում են կորոնավիրուսի տարածման մասին բոլոր տվյալները:

Վարչապետը շեշտել է՝ կարելի է հաստատել, որ ոչ բոլոր երկրներն են հրապարակում իրական տվյալները:

«Հայաստանն այդ երկրների թվին չի պատկանում: Հանրությանը հայտնի է այն, ինչ հայտնի է կառավարությանը: Մյուս կողմից, կան երկրներ, որոնք տվյալներ են հրապարակում՝ զարմանալիորեն նման Հայաստանի տվյալներին: Ընդ որում, մենք տվյալները հրապարակում ենք առավոտյան ժամը 11-ին, իսկ նրանք՝ երեկոյան»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ կորոնավիրուսի թեստերը ցույց են տալիս վարակը ընդամենը 5-6 տոկոս դեպքերում, իսկ վարակված քաղաքացիներն այժմ ավելի զգույշ են, քան նախկինում, կատարում են բոլոր ցուցումները:

«Եղել են մարդիկ, որոնք ասել են, որ վիրուս գոյություն չունի, որ բարիները, գեր կամ հարուստ մարդիկ չեն վարակվում: Սակայն այժմ պարզվեց, որ պետք է արդյունավետ պայքարել այդ հիվանդության դեմ: Եվ եթե ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են հետաքննություն անցկացնել, ապա բարի երթ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

 

Ամենաթարմ