ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Twitter-ում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ-ում կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումներին:
«Կորոնավիրուսի արդյունավետ կանխարգելման նպատակով Հայաստանն ուժեղացնում է ներքին ջանքերի մոբիլիզացումը՝ հարրան Վրաստանի և Իրանի հետ սերտ համակարգմամբ:
Մշտական կապի մեջ եմ իմ գործընկեր Դավիդ Զալկալիանիի հետ՝ խթանելու համատեղ պաշտպանական միջոցառումները: Հետագա համատեղ գործողություններ են սպասվում Իրանի հետ»,- գրել է նա:
In order to effectively contain #Coronavirus, #Armenia amplifies mobilization of domestic efforts by strong coordination with neighbours #Georgia and #Iran. In contact with colleague @DZalkaliani to promote joint protection measures. Further action at hand with #Iran. pic.twitter.com/II4tUwxQEH
— Zohrab Mnatsakanyan (@ZMnatsakanyan) March 12, 2020
Կորոնավիրուսի տարածման վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։
