«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոն կարող է կարիերան շարունակել Անգլիայում։
Նրանով հետաքրքրված են անգլիական միանգամից 3 գրանդ ակումբ՝ «Չելսին», «Մանչեսթեր Յունեյթեդը» և «Տոտենհեմը»։ Ինչպես հայտնում է Express-ը՝ ակումբները կփորձեն ձեռք բերել Կուոտինյոյի տրանսֆերը։
Հիշեցնենք, որ բրազիլացին այժմ վարձավճարով հանդես է գալիս «Բավարիայի» կազմում ու, եթե գերմանական ակումբը չգնի Կուոտինյոյի տրանսֆերը, ապա վերջինս, ամենայն հավանականությամբ, կհայտնվի Պրեմիեր Լիգայում։
