fbpx
Էկո

Կովկասի բնության հիմնադրամը Հայաստանին նոր դրամաշնորհ է տրամադրել

ՀՀ կառավարությա կայքը տեղեկացնում է, որ Տիգրան Ավինյանը նոր պայմանագիր է ստորագրել, որ Կովկասի բնության հիմնադրամը Հայաստանին նոր դրամաշնորհ է տրամադրել:

«ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Ջորջ Ջակոմինին հեռակա կարգով նոր դրամաշնորհի պայմանագիր են ստորագրել, որը միտված է նոր տիպի կորոնավիրուսի համավարակի պայմաններում Հայաստանին սատարելուն:
Համաձայն պայմանագրի՝ Կովկասի բնության հիմնադրամն, ի լրումն Հայաստանի պահպանվող տարածքներին տրվող օժանդակության, ՀՀ կառավարությանը կտրամադրի ևս կես միլիոն եվրոյի բյուջետային աջակցություն: Դրամաշնորհը հիմնականում կուղղվի «Դիլիջան» ազգային պարկ, «Արփի լիճ» ազգային պարկ, «Խոսրովի անտառ» պետական արգելոց և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ների ֆինանսավորմանը:

Տեղեկանք
Կովկասի բնության հիմնադրամը (CNF- Caucasus Nature Fund) ավելի քան 10 տարի Հայաստանում աջակցություն է ցուցաբերում բնության հատուկ պահպանվող տարածքներին, համաֆինանսավորում պահպանվող տարածքների ընթացիկ ծախսերը: 10 տարվա ընթացքում հիմնադրամը ավելի քան 5 միլիոն եվրոյի աջակցություն է հատկացրել ՀՀ-ին»,-ասվում է Կառավարության տարածած հայտարարության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ