Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Սաիդ Խաթիբզադեն պատասխանել է Իրանի տարածքում ընկնող արկերի վերաբերյալ հարցին։
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը մի շարք արկեր է արդեն գցել Իրանի տարածք՝ նշելով, սակայն, որ այն միտումնավոր չի եղել և Թիրախն Իրանը չէր։
IRNA գործակալությունը հայտնում է, որ Խադիբզադեի խոսքով՝ այսուհետ Իրանի նկատմամբ ցանկացած ոտնձգություն պատասխան կստանա։
Նա ասել է, որ իրանցի զինվորականներն արդեն ստացել են համապատասխան նախազգուշացումները ու Իրանը պատասխանելու է անկախ այն բանից՝ ագրեսիան միտումնավոր է, թե՝ ոչ։