«Պատիվ ունեմ» դաշինքի մաս կազմող «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը նշել է, որ իրենք վերլուծում են իրենց սխալները։
Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում։
Հակոբյանի խոսքով՝ նրանք փորձում են հասկանալ, թե ինչու չստացվեց կոմունիկացիան քաղաքացու հետ։
«Մենք հանդես կգանք ավելի որակյալ դիրքերից… կքայլենք ավելի արագ, կցատկենք ավելի բարձր, կլինենք ավելի ուժեղ…», – գրել է Հակոբյանը։