fbpx
Աշխարհ

Թուրքիան, Ռուսաստանը և Ուկրաինան կքննարկեն հումանիտար միջանցքի բացումը

Ռուսաստանի, Թուրքիայի և Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպանները պայմանավորվել են հանդիպել, որպեսզի քննարկեն Մոսկվայի և Կիևի միջև հումանիտար միջանցքի բացումը, ընդ որում՝ Անկարան ցանկանում է միջնորդ դառնալ և օգնություն ցուցաբերել Ուկրաինայում մարտական գործողություններից տուժած երեխաներին, կանանց և վիրավորներին։ Այսպիսի առաջարկությամբ է հանդես եկել թուրք օմբուդսմեն Շերեֆ Մալքոչը։ Նրան մեջբերել է Hurriyet պարբերականը։

Եթե այդ մեխանիզմը ստեղծվի, տասնյակ հազարավոր երեխաներ կմիանան իրենց ընտանիքներին Թուրքիայի միջոցով, ընդգծել է Մալքոչը։ «Ցորենի միջանցքից» հետո մենք մտադիր ենք միջանցք բացել ընտանիքների, կանանց, երեխաների և վիրավորների միավորման համար»,- նշել է նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ