Դոնի Ռոստովում ՀՀ դեսպանությունը հայտնում է , որ օգոստոսի 21-ին ժամը՝ 13։00-ին, Կրասնոդար քաղաքի միջազգային օդանավակայանից տեղի կունենա «Armenia» ընկերության Կրասնոդար-Երևան չարտերային թռիչքը։
«Չվերթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել ՍՊԸ «Атлас Юг» ընկերության տոմսարկղերից։
Հեռախոս՝ 8/863/266-56-03
8/863/266-54-58
Ավիատոմսի արժեքը՝ 11․700 ռուբլի։
Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։
Ս/թ․օգոստոսի 13-ից նաև ՌԴ քաղաքացիները հնարավորություն ունեն մուտք գործել ՀՀ տարածք։
ՀՀ սահմանը հատող քաղաքացիները, պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի՝ ըստ իրենց բնակության հասցեների, սակայն ՀՀ-ում ինքնամեկուսացման մեջ գտնվող անձը կարող է պատվիրել համապատասխան լաբորատորիաների մասնագետների այցի միջոցով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտություն և բացասական պատասխանի դեպքում ժամկետից շուտ ազատվել պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմից»,- ասված է դեսպանատան հայտարարության մեջ։
https://www.facebook.com/ConsulateGeneralofArmeniainRostovonDon/posts/1501861623348883?__xts__[0]=68.ARBvgGcHLi5oKPy-TL9uqJ0_3uJFYt4BtaOT73-xmSH_0qBYaANZpzZi8svLGWNDoshR-EgdUjk6YDyt9HfZV04eUhkH0MHsAFW4ohizKENMd0eiVYooX8L1euA-9pXMfApwXh8CSGAknnLo-rESnHz9iQhROwWgcsXvfmAIuI9hlGNIk_tmt52LFHVHu38A4brkmAwf7H2fbasxVuv1unPPEq-GdTXCEq3FSjyhOpaJ68TVS7YVuehdsCGszu-1SKo2TETNur08y3nplv9xjWyfROuGQ8qZv9-l350f-Zqx5lzSS7PA4OC87T1JupI88oaMARtC0kym59in51kcbw&__tn__=-R