Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՌԴ-ն ուշադիր հետևում է Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի հնարավոր ստեղծման մասին տեղեկություններին:
«Միանշանակ, դա մեր ուշադրության կենտրոնում է»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով համապատասխան տեղեկատվությունը:
«Մենք փոխգործակցում ենք Թուրքիայի հետ Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման հարցում»,-ասել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահը չէր բացառել, որ Ադրբեջանի հետ օրերս ստորագրված հռչակագրի շրջանակում կարող է խոսք գնալ Ադրբեջանի տարածքում թուրքական ռազմաբազայի ստեղծման մասին:
Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից։

